Սպասում եմ Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականների իրականացմանը. Կառլ Հարցել
Սպասում եմ Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականների իրականացմանը. Կառլ Հարցել

Մենք պարտադիր կլսենք Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականների մասին բոլոր կողմերի կարծիքը, մեր կամքն է, տեսնել այն գործընթացը, որը բոլոր շահագրգիռ անձանց և այդ թվում, Վրաստանի քաղաքացիներին կբերի լավագույն արդյունք,- այս մասին հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը:

Ինչպես նշել է Կառլ Հարցելը, քննարկումը, որը կայանալու է խորհրդարանի նախագահի և բոլոր շահագրգիռ կողմերի հետ, նվիրվելու է Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականներին:

«Ուրախ եմ, որ Վրաստանի խորհրդարանի նախագահը հանձնարարականների համար դիմել է Վենետիկի հանձնաժողովին: Իմ կարծիքով, սա իրոք օգտակար է, որպեսզի պատրաստվի հիմք՝ քննարկումնների վերջին մասի համար, նկատի ունեմ դատավորների նշանակման չափանիշները: Այժմ սպասում եմ այս հանձնարարականների իրականացմանը»,- հայտարարել է Հարցելը:

Հարցին, Վենետիկի հանձնաժողովի գլխավոր հանձնարարականն է, որ դատավորների մի մասը նշանակվի հիմա և երկրորդ մասը՝ խորհրդարանի ընտրություններից հետո, դեսպանը պատասխանում է- «Իհարկե, Վենետիկի հանձնաժողովը գիտակցում է, որ սա քաղաքական բնույթի հանձնարարական է և գործընթացը լիցքավորված է քաղաքականապես»,- հայտարարել է Հարցելը:

Վենետիկի հանձնաժողովը դատավորների ընտրության օրինագծի առնչությամբ հանձնարարականները հրապարակել էր հանձնարարականներ: