Սոսո Գիորգաձեն հրաժարական է տվել մշակույթի, սպորտի և երիտասարդության փոխնախարարի պաշտոնից
Սոսո Գիորգաձեն հրաժարական է տվել մշակույթի, սպորտի և երիտասարդության փոխնախարարի պաշտոնից

Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության փոխնախարար Սոսո Գիորգաձեն հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում են գերատեսչությունում։

Բացի այդ, ինչպես հայտարարել է մշակույթի նախարարությունը, Սոսո Գիորգաձեն շարունակում է աշխատել մեկ այլ գերատեսչությունում։

Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Թեա Ծուլուկիանին այսօր ներկայացրել է նոր տեղակալ Իրակլի Գիվիաշվիլիին։