Սոփո Կիլաձեն ընտրվել է ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեի անդամ:
Սոփո Կիլաձեն ընտրվել է ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեի անդամ:

Սոփո Կիլաձեն ընտրվել է ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեի անդամ:

Վրաստանի թեկնածուն առաջին անգամ է դառնում երեխաների իրավունքների կոմիտեի անդամ:
Վրաստանի թեկնածուն ընտրություններում ստացել է 125 ձայն: Նոյեմբերի 24-ին Նյու Յորքում կոնվենցիայի անդամ պետությունների հանդիպման շրջանակներում անցկացվեցին կոմիտեի անդամների ընտրություններն:

Սոփո Կիլաձեն կոմիտեում իրավասությունը կկատարի 4 տարի ժամկետով՝ 2021-2024 թվականներին:

Երեխաների իրավունքների կոմիտեն 18 անկախ փորձագետներից բաղկացած մարմին է, որը անդամ պետությունների կողմից վերահսկում է ՄԱԿ-ի «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայի և դրա լրացուցիչ արձանագրությունների կատարմանն ազգային մակարդակով:

Այս կապակցությամբ Սոփո Կիլաձեն ֆեյսբուքում գրում է, որ Վրաստանը միջազգային ասպարեզում մեծ հաղթանակ է տարել:

«Երեկ մեր հայրենիքը՝ Վրաստանը, մեծ հաղթանակ տարավ միջազգային ասպարեզում: Ինձ համար պատիվ է, որ աշխարհի 125 երկրներ իրենց վստահությունն են հայտնում ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեում իմ անդամակցությանը:

Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր երկրներին, դեսպանատներին և առաքելություններին, որոնք աջակցել են Վրաստանին և հնարավորություն տվել առաջին անգամ ներկայանալ այս կարևոր կոմիտեում:

Այս հաղթանակի հետևում կանգնած է մեր դիվանագետների տիտանական աշխատանքը արտաքին գործերի նախարարությունում: Հատուկ շնորհակալություն David Zalkaliani Ministry of Foreign Affairs of GeorgiaPermanent Mission of Georgia to the United NationsPermanent Mission of Georgia in Geneva:

Ես կաշխատեմ բոլոր շահագրգիռ կողմերի, երկրների, քաղաքացիական սեկտորի հետ, որպեսզի երեխաներն ունենան ավելի լավ ապագա և արդարացնեմ այս մեծ վստահությունը», – գրել է Սոփո Կիլաձեն: