Սոփո Կիլաձե. Երբ երեխային պաշտպանելու գործառույթի ընտանիքը չի կարողանում կատարել, պատասխանատվությունը պետք է ստանձնի պետությունը
Սոփո Կիլաձե. Երբ երեխային պաշտպանելու գործառույթի ընտանիքը չի կարողանում կատարել, պատասխանատվությունը պետք է ստանձնի պետությունը

Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Սոփո Կիլաձեն հայտարարում է, որ երբ երեխային պաշտպանելու գործառույթի ընտանիքը չի կարողանում կատարել, պատասխանատվությունը պետք է ստանձնի պետությունը: Այս մասին նա հայտարարել է Առաջին ալիքի «Հրատապ թեմա Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման շրջանակներում:

«Այն ժամանակ, երբ երեխայի կյանքին ընտանիքում սպառնում է վտանգ, նրա պաշտպանության բեռը պետք է իր վրա վերցնի պետությունը»,- հայտարարել է Կիլաձեն:

Հաղորդավարի հարցին, իր համար հայտնի են թե ոչ չորս տարեկան երեխայի մահվան գործի հետաքննության նախնական արդյունքները, Սոփո Կիլաձեն հայտարարել է, որ հաղորդակցություն է ունեցել ՆԳՆ-ի և առողջապահության նախարարության բարձրպաշտոնյա անձանց հետ, գիտի գործի մանրամասները, սակայն մինչև հետաքննության ավարտը ձեռնպահ կմնա հնչեցնելուց:

Չորս տարեկան երեխայի մահվան պատճառվ Սոփո Կիլաձեն ցավակցություն է հայտնել ողջ հանրությանը: