Սննդի ազգային գործակալության տվյալներով՝ ավելի քան 190 օբյեկտների անասնաբուժական հսկողության արդյունքում այս տարվա երրորդ եռամսյակում հայտնաբերվել է հինգ խախտում
Ավելի քան 190 օբյեկտների անասնաբուժական հսկողության արդյունքում այս տարվա երրորդ եռամսյակում հայտնաբերվել է 5 խախտում։ Այս մասին տեղեկություն է տարածում Սննդի ազգային գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ Սննդի ազգային գործակալության տեսուչները շարունակական պետական հսկողություն են իրականացնում անասնաբուժական կլինիկաներում, անասնաբուժական դեղատներում և կենդանիների խանութներում։ Այս տարվա երրորդ եռամսյակում ստուգվել է ավելի քան 190 օբյեկտ, որից խախտումներ են հայտնաբերվել միայն 5-ի դեպքում։
«Հայտնաբերված իրավախախտումների թվում են չգրանցված, ժամկետանց դեղերի իրացման և տնտեսական գործունեության ռեգիստրում չգրանցելու դեպքերը։ Ընտանի կենդանիների առողջությունը և ֆերմերների շահերը պաշտպանելու նպատակով Սննդի ազգային գործակալությունը հանրապետության ողջ տարածքում ակտիվորեն իրականացնում է պետական վերահսկողություն: Տեսուչները նմուշներ են վերցնում լաբորատոր հետազոտության համար:
Սննդի ազգային գործակալությունը սպառողին զգուշացնում է՝ անասնաբուժական դեղամիջոցներ գնելիս կարևոր է ուշադիր կարդալ մակնշումը, հետևել օգտագործման կանոններին և ժամկետներին։ Խախտում հայտնաբերելու դեպքում դիմել թեժ գծին՝ 15 01»,- ասված է գործակալության տարածած տեղեկատվության մեջ։