Սլովենիան Վրաստանը ճանաչել է անվտանգ ծագման երկիր,- հայտարարում են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում: Սլովենիան դարձել է Եվրամիության-Շենգեն տարածքի 14-րդ երկիրը, որը Վրաստանի նկատմամբ կայացրել է նման որոշում:
Անվտանգ ծագման երկրների պաշտոնական ցանկը ունի միայն Եվրամիության-Շենգենի 20 անդամ-պետություն:
«Սլովենիայի կողմից կայացված որոշումը մեկ անգամ ևս հաստատում է, որ Վրաստանը մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական չափանիշներով համարվում է երկիր, որտեղ չեն ճնշում քաղաքացիներին»,- հայտարարում են Վրաստանի արտաքին գերատեսչությունում: