Սլովակիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարարը պաշտոնական այցով կայցելի Վրաստան
Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Իվան Կորչոկը հոկտեմբերի 17-18-ը պաշտոնական այցով կայցելի Վրաստան:
Ինչպես հայտնում են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից, այցի շրջանակներում Իվան Կորչոկը հանդիպում կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և խորհրդարանի նախագահ Կախա Կուճավայի հետ:
Սլովակ առաջին դիվանագետը կհանդիպի նաև իր վրացի գործընկեր, փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ:
Բացի այդ, Սլովակիայի արտաքին գործերի նախարարը կայցելի բռնազավթված գիծ և տեղում կծանոթանա իրավիճակին:
«Հարկ է նշել, որ սլովակ նախարարի հետ միասին Վրաստան կայցելի Սլովակիայի գործարար պատվիրակությունը: Այցի շրջանակներում նախատեսվում է երկկողմ գործարար համաժողով անցկացնել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության և Առևտրաարդյունաբերական պալատի ներգրավմամբ:
Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Իվան Կորչոկը հարգանքի տուրք կմատուցի Վրաստանի միասնության համար պայքարում զոհված հերոսների հուշահամալիրին և գրառում կկատարի պատվո գրքում», – ասել են Վրաստանի ԱԳ նախարարությունում: