Վրաստանի պատվիրակությունը, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու գլխավորությամբ, մեկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն:
Կառավարության ղեկավարի պատվին Երևանի միջազգային օդանավակայանում կայացել է դիմավորման արարողություն:
Օդանավակայանում Գիորգի Կվիրիկաշվիլուն դիմավորել է գործընկեր Կարեն Կարապետյանը: Հնչել են Վրաստանի և Հայաստանի պետական հիմները:
Պաշտոնական այցի շրջանակներում, վարչապետը հանդիպելու է Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանին, որից հետո բանակցությունները շարունակվելու են ընդլայնված ձևաչափով, ՀՀ և Վրաստանի կառավարության անդամների մասնակցությամբ:
Այցի ընթացքում Գիորգի Կվիրիկաշվիլին դեմառ դեմ հանդիպում է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Վրացական պատվիրակության կազմում են փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին, փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, պաշտպանության նախարար Լևան Իզորիան, ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն, արտաքին հարաբերությունների հարցերով վարչապետ խորհրդական Թեդո Ջափարիձեն, Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Գիորգի Չոգովաձեն և խորհրդարանի նախագահ, ՀՀ խորհրդարանի հետ բարեկամության խմբի ղեկավար Գիա Վոլսկին: