Սկսվել է բանտարկյալների պատվաստումը
Սկսվել է բանտարկյալների պատվաստումը

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, Հատուկ քրեակատարողական ծառայությունը,  Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի (NCDC) և Առողջապահության նախարարության աջակցությամբ, սկսել է դատապարտյալների կամավոր պատվաստման գործընթացը:

Հատուկ քրեակատարողական ծառայության ղեկավար, Նիկա Ցխվարաշվիլիի հայտարարությամբ, համակարգը մեկ տարուց ավել է արդյունավետորեն պայքարում է քրեակատարողական հիմնարկներում վարակի տարածման դեմ: Նրա խոսքով, վարակից պաշտպանվելու համար իմունիզացիայի գործընթացը կարևոր է ինչպես դատապարտյալների, այնպես էլ անձնակազմի համար:

Պատվաստումների գործընթացը առաջին փուլում կներառի երեք քրեակատարողական հիմնարկ, դրանք են՝ N14 (Գեգութի) N8 (Գլդանի) և N5 քրեակատարողական հիմնարկները (կանայք) ​​և աստիճանաբար կներառի Վրաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկները:

Հատուկ քրեակատարողական ծառայության տվյալներով, դատապարտյալների պատվաստումը կամավոր է և իրականացվում է բժշկական անձնակազմի կողմից ՝ առկա արձանագրությանը համապատասխան: Քրեակատարողական հիմնարկներում, որտեղ կատարվում է պատվաստումների գործընթացը, կանխարգելման համար կենտրոնացված է աղետի կենտրոնի վերակենդանացման մեքենան, որը հագեցած է համապատասխան բժշկական անձնակազմով և սարքավորումներով:

Թողնել մեկնաբանություն