Սկսում ենք պայքարի նոր փուլ, որը ենթադրում է համավարակի պարտության մատնում զանգվածային պատվաստումների միջոցով. Էկատերինե Տիկարաձե
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հանդիպում է պատվաստումների գործընթացում ներգրավված կլինիկաների ղեկավարների հետ: Ըստ Տիկարաձեի, երկրում սկսվում է համավարակի դեմ պայքարի նոր փուլ, ինչը ենթադրում է զանգվածային պատվաստում:
Առողջապահության նախարարն ասում է, որ այդ խնդիրները կքննարկվեն կլինիկաների ներկայացուցիչների հետ, որպեսզի քաղաքացիները պատվաստումների գործընթացում հետաձգումներ չունենան:
«Մենք ուզում ենք հայտարարել, որ այսօր սկսվում է շատ կարևոր գործընթաց: Արդեն հուլիսից մենք սպասում ենք ավելի քան մեկ միլիոն պատվաստանյութ: Մենք սկսում ենք համավարակի դեմ պայքարի նոր փուլ, որը ենթադրում է համավարակի հաղթահարում զանգվածային պատվաստումների միջոցով: Իհարկե, այսօրվա հանդիպումը նշանակում է կլինիկաների հետ միասին անցնենք բոլոր այն հարցերը, որոնք հնարավոր է լուծվեն զանգվածային պատվաստումների շրջանի մեկնարկից առաջ, որպեսզի մեր քաղաքացիները գործընթացում ուշացումների չհանդիպեն: Պետությունն, անկասկած, իր պատրաստակամությունն է հայտնում լուծել բոլոր այն խնդիրները, որոնք կարող են ունենալ կլինիկաները: Կարևոր է, որ կլինիկաներն այս ընթացքում մեծ փորձ են ձեռք բերել», – հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն: