Սքոթ Բեզանտ - ԱՄՆ-ն ավելի շատ բան է զիջել, քան Եվրոպան, նրանք ֆինանսավորում են իրենց դեմ պատերազմը
ԱՄՆ-ն ավելի շատ բան է զիջել, քան Եվրոպան,- ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսանտը։
ABC-ին տված հարցազրույցի ժամանակ լրագրողը հարցրել է Բեսանտին՝ ինչո՞ւ են եվրոպացի դաշնակիցները անհանգստանում Թրամփի քննադատությունից։ Նա նկատի ուներ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ներդրման վերաբերյալ արված հայտարարությունները։
«Կարծում եմ՝ նախագահ Թրամփը կենտրոնացած է ուժեղ ՆԱՏՕ-ի վրա, որի հետ նա բանակցություններ է վարել Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը լուծելու համար։ ԱՄՆ-ն ավելի շատ բան է զիջել, քան Եվրոպան կամ եվրոպացիները։ Մենք Հնդկաստանի վրա 25 տոկոս մաքսատուրք ենք սահմանել ռուսական նավթ գնելու համար։ Գուշակեք՝ ինչ է պատահել անցյալ շաբաթ։ Եվրոպացիները առևտրային համաձայնագիր են ստորագրել Հնդկաստանի հետ։ Ռուսական նավթը մտնում է Հնդկաստան, նավթամթերքները դուրս են գալիս, և եվրոպացիները գնում են այդ նավթամթերքները։ Նրանք ֆինանսավորում են իրենց դեմ պատերազմը», – ասել է Բեզանտը։
Տեղեկության համար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի օր առաջ ասել է. «Մենք երբեք ՆԱՏՕ-ի օգնության կարիքը չենք ունեցել, նրանք ասում են, որ որոշակի թվով զորքեր են ուղարկել Աֆղանստան, դա էլ պատահել է, նրանք հեռու են եղել առաջնագծից»։