Սիրիայում ռուսական բեռնատար ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 32 մարդ
Սիրիայում կործանվել է ռուսական Ան-26 տրանսպորտային ինքնաթիռ: ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է ինքնաթիռում 26 ուղևորների և անձնակազմի 6 անդամների առկայությունը։ Նախնական տվյալներով՝ նրանք բոլորը զոհվել են:
Վթարը տեղի է ունեցել Հմեյմիմ օդանավակայանում վայրէջքի ժամանակ: Ինքնաթիռը բախվել է գետնին՝ չհասնելով մինչև թռիչքուղին՝ մոտ կես կմ հեռավորության վրա:
Նախնական տվյալներով, աղետի պատճառ կարող էր լինել տեխնիկական անսարքությունը: