Սիրիայում ավիավթարի զոհերի թվում է գեներալ-մայոր, ով ապրիլի 9-ին, Թբիլիսիում գլխավորում էր ռազմական ստորաբաժանումը
ՌԴ Զինված ուժերի գեներալ-մայոր Վլադիմիր Երեմեւը գտնվում էր Սիրիայում վթարի ենթարկված Ան-26 ինքնաթիռում, հաղորդում է ՌԲԿ-ն` վկայակոչելով ՌԴ Պաշտպանության նախարարության երկու աղբյուրներին: Վլադիմիր Երեմեւը ապրիլի 9-ին, Թբիլիսիում գլխավորում էր ռազմական ստորաբաժանումը:
ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհվածների թվում եղել են գեներալ-մայոր եւ 26 սպա: Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ինքնաթիռում, բացի նրանցից, եղել են ենթասպաներ եւ պայմանագրային զինծառայողներ, քաղաքացիական անձինք չեն եղել:
Պաշտպանության նախարարությունը Սիրիայում վթարի ենթարկված ԱՆ-26 ինքնաթիռի վայրէջքի համար եղանակային պայմանները«պարզ» է անվանել, հաղորդում է «Ինտերֆաքսը»: «Ինքնաթիռը թռչում էր Կվայրես (Հալեպ)-Խմեյմիմ ուղղությամբ», – ասվում է հայտարարության մեջ:
Պաշտպանության նախարարությունը նշել է, որ անձնակազմի հրամանատարը առաջին կարգի օդաչու էր: Վարչությունը շեշտել է, որ ինքնաթիռը ավելի քան 3 հազար ժամ թռիչքներ է իրականացրել, Ան-26-ը «բազմիցս» վայրէջք է կատարել սիրիական Խմեյմիմ օդանավակայանում: