Սիրիայի Իդլիբ նահանգում ռուսական «Սու-25» ինքնաթիռ է խոցվել, օդաչուն հասցրել է ինքնանետում կատարել, սակայն զոհվել է` գրոհայինների դեմ պայքարելով:
Ինչպես փոխանցում են ՌԴ պաշտպանության նախարարությունից, «Իդլիբ» դեէսկալացիոն գոտում թռիչք իրականացնելիս վթարվել է «Սու-25» ռուսական ռազմական օդանավը:
Նշվում է, որ օդաչուն հասցրել է զեկուցել ինքնանետման մասին «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինների վերահսկման տակ գտնվող տարածքում:
Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը քայլեր է ձեռնարկում ռուս օդաչուի մարմինը վերադարձնելու նպատակով:
ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ օդանավը խոցվել է հակահրթիռային պաշտպանության շարժական համակարգից:
Հեղինակ -
Edgar Barsegyan