Սիրիայի վրա իրականացրած հրթիռային հարվածներից հետո, Բաշար Ասադը Twitter-ում տեսանյութ է հրապարակել և գրել, որ գնում է աշխատանքի
Սիրիայի վրա իրականացրած հրթիռային հարվածներից հետո, Սիրիայի նախագահը Twitter-ում տեսանյութ է հրապարակել և գրել, որ գնում է աշխատանքի: Տեսանյութը մեկնաբանել է հետևյալ կերպ՝ «Կայունության առավոտ»:
Հիշեցնենք, ի պատասխան Սիրիայում քիմիական զենք օգտագործելուն, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մի քանի ժամ առաջ հրթիռային հարված են հասցրել Սիրիային:
Դաշնակիցների թիրախներից մեկը եղել է գիտահետազոտական կենտրոնը, որը մասնակցել է քիմիական զենքի ստեղծմանը, իսկ երկրորդ թիրախը՝ քիմիական զենքի պահեստն էր։ Սիրիայի կառավարությունը պնդում է, որ սիրիացի զինվորականներին հաջողվել է ետ մղել հրթիռների մեծամասնությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan