Սիրիայի վրա իրականացրած հրթիռային հարվածներից հետո, Բաշար Ասադը Twitter-ում տեսանյութ է հրապարակել և գրել, որ գնում է աշխատանքի

11:36, 14.04.2018

Սիրիայի վրա իրականացրած հրթիռային հարվածներից հետո, Սիրիայի նախագահը Twitter-ում տեսանյութ է հրապարակել և գրել, որ գնում է աշխատանքի: Տեսանյութը մեկնաբանել է հետևյալ կերպ՝ «Կայունության առավոտ»:

Հիշեցնենք, ի պատասխան Սիրիայում քիմիական զենք օգտագործելուն, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մի քանի ժամ առաջ հրթիռային հարված են հասցրել Սիրիային:

Դաշնակիցների թիրախներից մեկը  եղել է գիտահետազոտական կենտրոնը, որը մասնակցել է քիմիական զենքի ստեղծմանը, իսկ երկրորդ թիրախը՝ քիմիական զենքի պահեստն էր։ Սիրիայի կառավարությունը պնդում է, որ սիրիացի զինվորականներին հաջողվել է ետ մղել հրթիռների մեծամասնությունը:

 

 

https://twitter.com/Presidency_Sy/status/985035128794644480

Նմանատիպ