Սիրիայի պետական հեռուստատեսության հաղորդմամբ, Իսրաելի հրթիռակոծության հետևանքով կան զոհեր
Սիրիայի իշխանությունները հայտնում են, որ իսրայելի հրթիռային հարձակման արդյունքում զոհվել է երկու և վիրավորվել 7 մարդ: Համապատասխան տեղեկությունը տարածում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:
Ինչպես հայտնում է «Սանա» լրատվական գործակալությունը, վկայակոչելով ռազմական աղբյուրը, հրթիռները արձակվել են Գոլանի բարձունքներից դեպի Դամասկոսի հարավում գտնվող ռազմական օբյեկտները:
Սիրիայի պետական լրատվամիջոցների հաղորդմամբ, սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը վնասազերծել են հրթիռների մեծ մասը: