Իսրայելն ավարտել է ԱՄՆ-ի բանակի համար օդային պաշտպանության «Երկաթե Գմբեթ» համակարգերի մատակարարման գործընթացը
Իսրայելն ավարտել է ԱՄՆ-ի բանակի համար օդային պաշտպանության «Երկաթե Գմբեթ» համակարգերի մատակարարման գործընթացը: Այս մասին տեղեկությունը տարածում է Իսրայելի պաշտպանության նախարարությունը:
Անցյալ տարվա սեպտեմբերին, Իսրայելը ԱՄՆ-ի բանակին է հանձնել «Ռաֆայել Էդվանսդ Սիստեմս» ընկերության արտադրած «Երկաթե Գմբեթի» առաջին մարտկոցը:
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը նշել է, որ «Երկաթե գմբեթ»-ի մատակարարումը ԱՄՆ-ի զինված ուժերին ևս մեկ անգամ ցույց է տալիս Իսրայելի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունների սերտ կապը, ինչպես նաև համակարգի արդյունավետությունը տարբեր սպառնալիքների դեմ և իսրայելական արդյունաբերության գերազանց տեխնոլոգիական հնարավորությունները:
ՀՕՊ համակարգի երկու մարտկոցների գնման պայմանագիրը երկրների միջև ստորագրվել է 2019 թվականին: