Սիրիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իսրայելի ռազմական ավիացիայի կողմից Դամասկոսի ռմբակոծությունը հանգեցրել է զոհերի.
Իսրայելի ռազմական ավիացիայի կողմից Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի ռմբակոծությունը հանգեցրել է զոհերի։
Սիրիայի կառավարական լրատվամիջոցների տեղեկություններով՝ երկրի մայրաքաղաքի Մազե և Կուդսայա թաղամասերը իսրայելական ռազմական ինքնաթիռների թիրախ են դարձել։ Սիրիական լրատվամիջոցները հայտնում են, որ ռմբակոծվել է երկու բնակելի տուն։
Այս պահին զոհերի ու վիրավորների թիվը ճշտված չէ։
Մինչ այդ հայտնի էր նաեւ, որ իսրայելական ավիացիան ռմբակոծել է Դամասկոսի արվարձանում գտնվող Սաիդա Զեյնաբ թաղամասը։ Համաձայն տարածված տեղեկությունների՝ թիրախը եղել են Իրանի կողմից աջակցվող խմբավորումների օբյեկտները։
Հոմս քաղաքում ակտիվացվել է նաև սիրիական հակաօդային պաշտպանության համակարգը։