Սի Էն Էն. Դոնալդ Թրամփը կարող է Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոյին առաջադրել պետքարտուղարի պաշտոնում

10:38, 12.11.2024

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոյին առաջադրել պետքարտուղարի պաշտոնում։ Այս մասին գրում է Սի Էն Էն-ը։

Սի Էն Էն-ի հետ զրույցում աղբյուրներից մեկը հայտնել է, որ Թրամփը պետքարտուղարի պաշտոնում դիտարկել է նաև Ռիչարդ Գրենելին, ով 2018-2020 թվականներին եղել է Գերմանիայում ԱՄՆ դեսպանը, սակայն խորհրդակցություններից հետո մտափոխվել է և ընտրել Մարկ Ռուբիոին:

Ինչպես հայտնի է, քանի դեռ Թրամփը պաշտոնապես Ռուբիոյին չի առաջարկել պետքարտուղարի պաշտոնը, նա կարող է մինչ այդ փոխել իր որոշումը։

Նմանատիպ