Շվեյցարիայի դեսպանության Ռուսաստանի բաժնի աշխատակցի վտարումը չի ազդի Շվեյցարիայի մանդատի վրա. Լուկաս Բեգլինգեր

Վրաստանի որոշումը՝ վտարել Շվեյցարիայի դեսպանության Ռուսաստանի բաժնի աշխատակցին, չի ազդի Շվեյցարիայի մանդատի վրա,- այս մասին լրագրողներին է հայտնել Վրաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Բեգլինգերը:

Ինչպես նշել է դեպանը, արտաքսման մասին նոտան արդեն ստացել են վրացական կողմից և տեղեկացրել ռուսական կողմին:

Շվեյցարիայի դեսպանության մանդատը նկատի ունի Վրաստանում Ռուսաստանի շահերի և Ռուսաստանում Վրաստանի շահերի պաշտպանում:

 

Վրաստանը վտարում է Շվեյցարիայի դեսպանության Ռուսաստանի շահերի բաժնի աշխատակցին:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Շվեյցարիայի դեսպանության Ռուսաստանի շահերի բաժանմունքի աշխատակցին տալիս է 7-օրյա ժամկետ՝ Վրաստանը լքելու համար: