Շվեյցարիան ճանաչել է Վրաստանի կովիդ անձնագրերը: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատունը։
Շվեյցարիայի Առողջապահության դաշնային դեպարտամենտի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Վրաստանն ընդգրկված է այն երկրների ցանկում, որոնց կովիդ հավաստագրերը ճանաչված են Շվեյցարիայի կողմից։
Բացի այդ, գերատեսչությունը նախազգուշացնում է ճանապարհորդներին, որ Շվեյցարիա ժամանելուն պես անձնագրի հետ միասին պարտադիր է կորոնավիրուսի թեստ հանձնելը: