Շվեյցարիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 33-ի
Շվեյցարիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 33-ի

Շվեյցարիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 33-ի: Վերջին մեկ օրվա ընթացքում հիվանդությունից մահացել է 12 մարդ:

Այս մասին հայտնում է «BBC»-ին ՝ Շվեյցարիայի առողջապահության նախարարությանը հենվելով:

Մեկ օրվա ընթացքում գրանցվել է վարակման ավելի քան 400 դեպք, ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսով հիվանդ է  3 438 մարդ:

Եվս 450 մարդ գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների, Շվեյցարիան աշխարհում զբաղեցնում է իներրորդ տեղը կորոնավիրուսով վարակված մարդկանց թվով: