Ցյուրիհում ոստիկանների և Դավոսի համաշխարհային համաժողովի հակառակորդների միջև տեղի է ունեցել բախում
Ցյուրիհում ոստիկանների և Դավոսի համաշխարհային համաժողովի հակառակորդների միջև տեղի է ունեցել բախում

Ցյուրիհում ոստիկանների և Դավոսի համաշխարհային համաժողովի հակառակորդների միջև տեղի է ունեցել բախում: «Ռոյտերս» գործակալության հաղորդմամբ, իրավապահները օգտագործել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ:

Ց​ցուցարարները վնասել են խանութների ապակիները և շշեր նետել ոստիկանների ուղղությամբ: Անհանգստությունների ժամանակ ձերբակալվել է երեք մարդ: Թևթև վնասվածքներ է ստացել անցորդներից մեկը, ինչպես նաև տուժել է մեկ ոստիկան:

Արտոնված բողոքի ցույցին՝ «Ցյուրիհը համաշխարհային տնտեսական համաժողովի դեմ» մասնակցել են հարյուրավոր ակտիվիստներ:

Շվեյցարական Դավոս քաղաքը հյուրընկալվում է  համաշխարհային տնտեսական համաժողովը, որը բացվել է հունվարի 21-ին և ավարտվելու է հունվարի 24-ին: