ԱՄՆ-ն իր զորքերի մեծ մասը դուրս է բերել Էստոնիայից. «Մենք կարող ենք երգել, պարել կամ ցատկել մեկ ոտքի վրա, բայց վերջնական որոշումը կայացնում է Սպիտակ տունը»
ԱՄՆ-ն իր զորքերի մեծ մասը դուրս է բերել Էստոնիայից, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ այս քայլը տեղի է ունենում Եվրոպայում ԱՄՆ ռազմական ուժերի տեղակայման վերանայման ֆոնին։
Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրի խոսքով՝ ամռանը նախատեսվում է երկիր ժամանել ԱՄՆ նոր զորախումբ, որը կմնա մինչև տարեվերջ, չնայած, նրա խոսքով, մանրամասները դեռևս հայտնի չեն, և վերջնական որոշումը կկայացվի Պենտագոնի կողմից վերանայման ավարտից հետո։
ԱՄՆ զորքերը Էստոնիայում, այդ թվում՝ Տապա ռազմական բազայում, տեղակայվել են ռոտացիոն հիմունքներով։ Նրանց թիվը կազմել է 500-700 մարդ, չնայած ներկայումս երկրում մնացել է 100-ից պակաս ամերիկացի զինվոր։
Էստոնիայի խորհրդարանի ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Կալև Ստոիչեսկուի խոսքով՝ ԱՄՆ-ն Էստոնիային և Արևելյան ճակատում գտնվող այլ երկրներին թողել է անորոշության մեջ՝ անկախ նրանից, թե որքան գումար են ծախսում պաշտպանության վրա։
«Մենք կարող ենք երգել, պարել կամ նույնիսկ ցատկել մեկ ոտքի վրա, բայց վերջնական որոշումը կայացնում են Սպիտակ տունը և ԱՄՆ վարչակազմը՝ հիմնվելով իրենց սեփական շահերի վրա», – ասաց Ստոյչեսկուն։
Նա նաև ասաց, որ եթե ամերիկյան ռազմական ուժերը պետք է մնան Եվրոպայի որևէ վայրում, ապա դա պետք է լինի ՆԱՏՕ-ի արևելյան թևում։