Շվեդիայի դեսպանը Վրաստանի եվրախորհրդին անդամագրվելու 20 ամյակին արձագանքել է Զուրաբ Ժվանիայի խոսքերով

Վրաստանում Շվեդիայի դեսպանը Վրաստանի եվրախորհրդին անդամագրվելու 20 ամյակին արձագանքել է Զուրաբ Ժվանիայի խոսքերով: ՈՒլրիկ Տիդեստրոմը «թվիթերի» պաշտոնական էջին գրել է, որ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահի հայտարարությունը մինչև այժմ հրատապ է:

«Ես վրացի եմ, համապատասխանաբար եվրոպացի»,- այս հայտնի խոսքերը, 20 տարի առաջ Վրաստանի խորհրդարանի նախագահ Զուրաբ Ժվանիան ասել է այն ժամանակ, երբ Վրաստանը անդամագրվել է եվրախորհրդին: Այս խոսքերը կրկին հրատապ են»,-գրել է դեսպանը: