Շվեդիայի արտգործնախարար. Մեր աջակցությունը Վրաստանի և Մոլդովայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մնում է անսասան
Շվեդիայի արտգործնախարար. Մեր աջակցությունը Վրաստանի և Մոլդովայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մնում է անսասան

Մեր աջակցությունը Վրաստանի և Մոլդովայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մնում է անսասան, ասել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը ԵԱՀԿ-ի նախարարական հանդիպման ժամանակ իր ելույթում։

Միևնույն ժամանակ, Տոբիաս Բիլստրյոմը ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային և նշել, որ Ռուսաստանի ագրեսիայի հետևանքները դուրս են եկել Ուկրաինայի սահմաններից և լուրջ հետևանքներ են առաջացրել տարածաշրջանի և ողջ աշխարհի համար։

«Ուկրաինացիները պայքարում են պաշտպանելու իրենց երկիրը, ԵԱՀԿ-ի հիմնական սկզբունքները և ընդհանուր անվտանգության հիմնասյունը։ Ռուսաստանի ագրեսիան լուրջ հետևանքներ ունեցավ նաև Ուկրաինայի սահմաններից դուրս։ Մեր աջակցությունը Վրաստանի և Մոլդովայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մնում է անսասան»,- ասել է Շվեդիայի արտգործնախարարը։