Շվեդ պատգամավոր Գուստաֆ Գոթբերգ. Շվեդիա-Վրաստան խորհրդարանական բարեկամության խումբը որոշել է դադարեցնել բոլոր շփումները Վրաստանի խորհրդարանի հետ
Շվեդ պատգամավոր Գուստաֆ Գոթբերգ. Շվեդիա-Վրաստան խորհրդարանական բարեկամության խումբը որոշել է դադարեցնել բոլոր շփումները Վրաստանի խորհրդարանի հետ

Շվեդ պատգամավոր Գուստաֆ Գոթբերգը հայտարարել է, որ Շվեդիա-Վրաստան խորհրդարանական բարեկամության խումբը որոշել է անհապաղ դադարեցնել բոլոր շփումները Վրաստանի խորհրդարանի հետ:

Նրա խոսքով, խորհրդարանական խումբը կանգնած է վրաց ժողովրդի կողքին։

«Շվեդիա-Վրաստան խորհրդարանական բարեկամության խումբը որոշել է անհապաղ դադարեցնել բոլոր շփումները Վրաստանի խորհրդարանի հետ: Խումբը դեմ է նոր նախագահի հակասահմանադրական նշանակմանը և կոչ է անում Վրաստանում նոր ընտրություններ անցկացնել։ Մենք կանգնած ենք վրաց ժողովրդի կողքին»,- սոցցանցում գրել է Շվեդիայի խորհրդարանի և Եվրոպայի խորհրդի վեհաժողովի անդամ Գուստաֆ Գոթբերգը։