Շրի Լանկայում 10 օրով արտակարգ դրություն է սահմանվել բուդդիստների և մուսուլմանների կրոնական համայնքների միջև մի քանի օր շարունակվող անկարգություններից հետո: Այս մասին հայտնում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը: Կառավարությունը սահմանափակումներ է մտցրել, որպեսզի խստագույն միջոցներ ձեռնարկի այն անձանց նկատմամբ, ովքեր բախումներ են հրահրում համայնքների միջև:
Մարտի 5-ին Շրի Լանկայի Քանդի խոշոր քաղաքում անկարգությունների պատճառով պարետային ժամ էր սահմանվել:
Երկու համայնքների միջև հակամարտությունը բորբոքվել է վերջին մեկ տարում այն բանից հետո, երբ բուդդիստները մուսուլմաններին մեղադրեցին այն բանում, որ նրանք մարդկանց պարտադրում են իսլամ ընդունել և ավերում են բուդդայական ճարտարապետական հուշարձանները։