Շինությունների վրա տեղ գտած յուրաքանչյուր մասնիկ Թբիլիսիի շունչն է, որը պետք է պահպանենք. Գիորգի Կվիրիկաշվիլի
Սկսում ենք շատ կարևոր նախագիծ, «Նոր Տիֆլիս» նախագծի շրջանակներում Գուդիաշվիլիի հրապարակի վերանորոգումը հայրենասերական գործ է, սա շատ կարևոր գործ է, որի շնորհիվ մենք այս շինություններում պահպանելու ենք պատմական տեսքը,-այս հայտարարությունը արել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Գուդիաշվիլիի հրապարակի վերանորոգման նախագծի շնորհանդեսի ժամանակ:
Ինչպես նշել է վարչապետը, տարիների ընթացքում ինֆրակառուցվածքի անսարքիությունը և մոռացության մատնելը, այս գեղեցիկ շինությունները հասցրել են ծայրահեղ վիճակի:
«Ցանկանում եմ կանանց շնորհավորել այսօրվա առթիվ և նշեմ, որ ուրախալի է, որ մենք այս նախագիծը սկսում ենք հենց այս օրը: «Նոր Տիֆլիս» նախագծի շրջանակներում Գուդիաշվիլիի հրապարակի վերանորոգումը հայրենասերական գործ է, սա շատ կարևոր գործ է, որի շնորհիվ մենք այս շինություններում պահպանելու ենք պատմական տեսքը: Սա այն վայրն է, որտեղ զգացվում է առանձնակի թբիլիսյան շունչը: Սա այն է, որի շնորհիվ մեր քաղաքը համարվում է աշխարհում ամենագեղեցիկ քաղաքներից մեկը: Տարիների ընթացքում ինֆրակառուցվածքի անսարքիությունը և մոռացության մատնելը, այս գեղեցիկ շինությունները հասցրել են ծայրահեղ վիճակի»,-հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Վարչապետի խոսքերով հրապարակից բացի վերանորոգման են ենթարկվելու նաև հարակից փողոցները, ընդհանուր առմամբ 30 շինություն, որից 20-ը իրենից ներկայացնում է պատմական ժառանգություն ունեցող հուշակոթող:
«Սա շատ կարևոր նախագիծ է: Մենք արդեն վերանորոգել ենք Աղմաշենեբելիի պողոտան և տեսնում եք, թե ինչ գրավիչ է այն դարձել զբոսաշրջիկների համար, այս պահին վերանորոգվում է Օրբելիանիի հրապարակը և արդեն աշնանը մենք կունենանք նոր բարեկարգված թաղամաս: Այսօր սկսում ենք այս հրապարակի վերանորոգումը և սա հայրենասիրական գործ է»,-ասել է Վարչապետը:
Նրա խոսքերով Թբիլիսին այսօր այնպիսին է, ինչպիսին մեզ են թողել մեր նախնիները:
Հեղինակ -
Edgar Barsegyan