Շինությունների վրա տեղ գտած յուրաքանչյուր մասնիկ Թբիլիսիի շունչն է, որը պետք է պահպանենք. Գիորգի Կվիրիկաշվիլի

15:19, 08.03.2018

Սկսում ենք շատ կարևոր նախագիծ, «Նոր Տիֆլիս» նախագծի շրջանակներում Գուդիաշվիլիի հրապարակի վերանորոգումը հայրենասերական գործ է, սա շատ կարևոր գործ է, որի շնորհիվ մենք այս շինություններում պահպանելու ենք պատմական տեսքը,-այս հայտարարությունը արել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Գուդիաշվիլիի հրապարակի վերանորոգման նախագծի շնորհանդեսի ժամանակ:

Ինչպես նշել է վարչապետը, տարիների ընթացքում ինֆրակառուցվածքի անսարքիությունը և մոռացության մատնելը, այս գեղեցիկ շինությունները հասցրել են ծայրահեղ վիճակի:

«Ցանկանում եմ կանանց շնորհավորել այսօրվա առթիվ և նշեմ, որ ուրախալի է, որ մենք այս նախագիծը սկսում ենք հենց այս օրը: «Նոր Տիֆլիս» նախագծի շրջանակներում Գուդիաշվիլիի հրապարակի վերանորոգումը հայրենասերական գործ է, սա շատ կարևոր գործ է, որի շնորհիվ մենք այս շինություններում պահպանելու ենք պատմական տեսքը: Սա այն վայրն է, որտեղ զգացվում է առանձնակի թբիլիսյան շունչը: Սա այն է, որի շնորհիվ մեր քաղաքը համարվում է աշխարհում ամենագեղեցիկ քաղաքներից մեկը: Տարիների ընթացքում ինֆրակառուցվածքի անսարքիությունը և մոռացության մատնելը, այս գեղեցիկ շինությունները հասցրել են ծայրահեղ վիճակի»,-հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Վարչապետի խոսքերով հրապարակից բացի վերանորոգման են ենթարկվելու նաև հարակից փողոցները, ընդհանուր առմամբ 30 շինություն, որից 20-ը իրենից ներկայացնում է պատմական ժառանգություն ունեցող հուշակոթող:

«Սա շատ կարևոր նախագիծ է: Մենք արդեն վերանորոգել ենք Աղմաշենեբելիի պողոտան և տեսնում եք, թե ինչ գրավիչ է այն դարձել զբոսաշրջիկների համար, այս պահին վերանորոգվում է Օրբելիանիի հրապարակը և արդեն աշնանը մենք կունենանք նոր բարեկարգված թաղամաս: Այսօր սկսում ենք այս հրապարակի վերանորոգումը և սա հայրենասիրական գործ է»,-ասել է Վարչապետը:

Նրա խոսքերով Թբիլիսին այսօր այնպիսին է, ինչպիսին մեզ են թողել մեր նախնիները:

 

 

Նմանատիպ