Շինարարության թույլտվության ժամանակ տրանսպորտի և կանաչապատման ծառայությունների մասնակցությունը կդառնա պարտադիր
Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտի, էկոլոգիայի և կանաչապատման քաղաքային ծառայությունների մասնակցությունը շինարարությունների թույլտվության գործընթացում դառնում է պարտադիր,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ Թբիլիսիի կառավարության նիստին:
Ինչպես նշել է Կախա Կալաձեն, նոր կանոնակարգերի համաձայն, հետաքրքրված անձը, ով շինարարության իրավունք ստանալու ցանկություն ունի, պետք է ապահովի համապատասխան դենդրոլոգիական նախագծի պատրաստում:
Նրա խոսքով, շինարարը պարտավոր կլինի հրապարակել շինարարական աշխատանքների մասին դենդրոլոգիական նախագծի տախտակը, որպեսզի բոլորն ունենան տեղեկություն նախագծի մասին:
Թբիլիսիի քաղաքապետը հայտարարում է, որ գոյություն ունեցող այգիները և պուրակները բավարար չեն և որ շինարարությունների ժամանակ ուշադրություն կհատկացվի մերձակայքի կարգավորմանը և կանաչապատմանը: