Շառլ Միշել. Պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է ածխի ներմուծման արգելք, կարծում եմ, որ անհրաժեշտ կլինի միջոցներ ձեռնարկել գազի և նավթի հետ կապված
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարծում է, որ վաղ թե ուշ անհրաժեշտ կլինի միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից նավթի և գազի ներկրման հետ կապված։ Այդ մասին նա գրել է «Twitter» սոցիալական ցանցում։
Շառլ Միշելը գրում է, որ Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ մշակված պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է ածխի ներկրման արգելք։
«Մենք խստացնում ենք պատժամիջոցները Կրեմլի վրա ճնշումը շարունակելու համար։ Նոր փաթեթը ներառում է ածխի ներմուծման արգելք։ Կարծում եմ՝ վաղ թե ուշ մեզ անհրաժեշտ կլինի նաև գործողություններ ձեռնարկել նավթի և գազի հարցում»,- գրել է Շառլ Միշելը «Twitter»-ում։
Եվրահանձնաժողովի կողմից մշակված պատժամիջոցների նոր փաթեթը երեկ ներկայացրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
https://twitter.com/eucopresident/status/1511603351812775940?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1511603351812775940%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2F1tv.ge%2Fnews%2Fsharl-misheli-miichnevs-rom-adre-tu-gvian-sachiro-iqneba-zomebis-migheba-rusetidan-navtobisa-da-gazis-importze%2F%3Ffbclid%3DIwAR3XROgS8__Tev8IIdTFB1AOWUHX6Ua6nMhQCMtnbTpZ84NP3oYMTzqpGNE