Շալվա Խաճապուրիձե. Չեմ բացառում, որ Սաակաշվիլիին տեղափոխեն այլ կլինիկա, մենք ցանկանում ենք արտերկիր, բայց դրա համար դատավարություն անցկացնելու, վերջին երեք օրերին իրավիճակը ծանրացել է
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեն չի բացառում, որ Միխեիլ Սաակաշվիլիին կտեղափոխեն այլ կլինիկա։
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Խաճապուրիձեն, Սաակաշվիլիի ինքնազգացողությունը վերջին օրերին վատացել է։
«Դատավարությունը պետք է ժամանակին նշանակվի, դատավորը ժամկետ չի սահմանել։ Չեմ բացառում, որ այս շաբաթ կնշանակվի։ Երեկ մենք դիմեցինք դատարան։ Երեկ քննչական ծառայությունը թունաբանական փորձաքննության համար անալիզ է վերցրել սխալ մեթոդաբանությամբ։
Չեմ բացառում, որ Սաակաշվիլիին տեղափոխեն այլ կլինիկա: Մենք ուզում ենք արտերկիր, բայց դրա համար դատավարություն կա, և մինչ գործընթացը պետք է տեղափոխեն վերակենդանացման բաժանմունք։ Վերջին երեք օրերին հատկապես ծանրացել է վիճակը։ Մենք գիտենք փորձագետների դիրքորոշումը, որ պետք է տեղափոխվի Եվրոպայի կամ Ամերիկայի բազմամասնագիտական կլինիկա։ Կան հատուկ ինքնաթիռներ և տեխնիկա։ Ես գիտեմ մի բան, եթե դատարանը հրաժարվի հետաձգել պատիժը կամ ազատել պատժից, նա այստեղ կմահանա, վստահ եմ»,- ասել է Շալվա Խաճապուրիձեն։