Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Տանզանիայի խորհրդարանի նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Տանզանիայի Ազգային ժողովի նախագահ Մուսա Զունգուի հետ։
Խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախագահը նշել է Տանզանիայի կողմից Միջխորհրդարանական միության վեհաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը։
Շալվա Պապուաշվիլին շնորհակալություն է հայտնել Տանզանիայի Ազգային ժողովի նախագահին՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանը աջակցելու համար։
«Կողմերը քննարկել են խորհրդարանների միջև հարաբերությունները և հայտնել խորհրդարանական կապերը խորացնելու իրենց պատրաստակամությունը։ Նրանք նաև քննարկել են զբոսաշրջության և կրթության ոլորտներում համագործակցությունը», – հայտնել է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը տեղի է ունեցել Արուշայում՝ Միջխորհրդարանական միության (ՄՄ) 153-րդ վեհաժողովի շրջանակներում։ Խորհրդարանի նախագահի հետ մեկտեղ միջոցառմանը կմասնակցեն նաև Արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն և Կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Մարիամ Լաշխին։