Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ. Մենք շարունակում ենք կտրականապես դեմ լինել ԱՄՆ-ի կողմից Թայվանի տարածաշրջանին զենքի վաճառքին

15:23, 07.10.2026

Չինաստանի դիրքորոշումը հստակ է, մենք դեռևս կտրականապես դեմ ենք ԱՄՆ-ի կողմից Չինաստանի Թայվան տարածաշրջանին զենք վաճառելուն,- ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը։

Գո Ցզյակունը նաև նշել է, որ ԱՄՆ-ն պետք է պահպանի «մեկ Չինաստան» սկզբունքը, ինչպես համաձայնեցվել է երկու նախագահների հանդիպման ժամանակ։

«Թայվանի հարցի լուծումը չինացի ժողովրդի գործն է, որը չի հանդուրժում արտաքին միջամտությունը։ Ամերիկյան կողմը պետք է իրականացնի երկու նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված կարևոր ընդհանուր պայմանավորվածությունները, պահպանի «մեկ Չինաստան» սկզբունքը», – նշել է Ցզյակունը։

Տեղեկատվության համար՝ հոկտեմբերի 2-ին Թայվանը ԱՄՆ-ից ստացել է երկու F-16V Block 70 ռազմական ինքնաթիռ՝ ռազմական համաձայնագրի շրջանակներում։

Նմանատիպ