Մարիամ Քվրիվիշվիլին կհամատեղի փոխվարչապետի պարտականությունները
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին կստանձնի Վրաստանի փոխվարչապետի պարտականությունները. այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Վարչապետի պարզաբանմամբ՝ սա Մարիամ Քվրիվիշվիլիին կօգնի առավել հաջող գործունեություն ծավալել և էլ ավելի ամրապնդել տնտեսության ոլորտը:
«Ցանկանում եմ տեղեկացնել մեր որոշման մասին: Տիկին Մարիամ Քվրիվիշվիլիին կվստահվեն Վրաստանի փոխվարչապետի պարտականությունները, ինչը նրան կօգնի ապագայում առավել հաջող գործունեություն ծավալել և էլ ավելի ամրապնդել տնտեսական ոլորտը: Շնորհավորում եմ տիկին Մարիամին և հաջողություն մաղթում»,- հայտարարել է վարչապետը: