Իրակլի Կոբախիձե. Դյուշենի բուժման մեկ այլ դեղամիջոցի՝ «Վամորոլոնի» գնման վերաբերյալ բանակցությունները դրական են ավարտվել և լիովին անվճար կլինեն հիվանդների համար
«Վամորոլոն» դեղամիջոցի պետական ծրագրին «Գիվինոստատի» հետ միասին ավելացմամբ Դյուշենի հիվանդություն ունեցող հիվանդների համար հասանելի կդառնա ևս մեկ ժամանակակից դեղամիջոց,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ դեղամիջոցները հիվանդների համար անվճար կլինեն։
«Դյուշենի բուժման համար ևս մեկ դեղամիջոցի՝ «Վամորոլոնի» գնման վերաբերյալ բանակցությունները հաջողությամբ ավարտվել են։ Մնացել են տեխնիկական ընթացակարգերը։ Կփոխանակվեն համաձայնագրի ստորագրված տարբերակները, որից հետո պետությունը կգնի դեղամիջոցը։ «Վամորոլոն»-ի պետական ծրագրին «Գիվինոստատի» հետ միասին ավելացմամբ ևս մեկ ժամանակակից դեղամիջոց հասանելի կդառնա, և այն լիովին անվճար կլինի հիվանդների համար։ Ինչ վերաբերում է «Գիվինոստատին», ապա այս դեղամիջոցն արդեն Վրաստանում է և առաջիկա օրերին կսկսի բաշխվել հիվանդներին», – ասել է Կոբախիձեն։
Ինչպես նշել է վարչապետը, մի քանի շաբաթ առաջ որոշում է կայացվել գնել կիստոզ ֆիբրոզով հիվանդների համար նախատեսված նորարարական դեղամիջոց՝ «Տրիկաֆտան», որը նույնպես հիվանդների համար հասանելի կլինի լիովին անվճար։
«Բացի այդ, մի քանի շաբաթ առաջ մենք որոշում կայացրինք գնել «Տրիկաֆտա»՝ կիստոզ ֆիբրոզով հիվանդների համար նախատեսված նորարարական դեղամիջոցը, որը նույնպես հիվանդներին կտրամադրվի լիովին անվճար և զգալիորեն կթեթևացնի հիվանդների վիճակը։ Սա շատ կարևոր որոշում էր, և ես շնորհակալություն եմ հայտնում Առողջապահության նախարարությանը և առողջապահության նախարարին այս հարցում իրենց հաջող աշխատանքի համար», – ասաց Իրակլի Կոբախիձեն։