Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում հակակառավարական ակցիա է ընթանում
Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում հակակառավարական բողոքի ակցիա է ընթանում․ ցույցի մասնակիցները զոհվածների հիշատակին փակել են Թել Ավիվի գլխավոր մայրուղիներից մեկը և շատրվանը ներկել կարմիր գույնով։
Բողոքի ակցիայի մասնակիցները ձեռքերում պահում են «Լիակատար ձախողում» և «Հանցագործ» գրությամբ պաստառներ՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի լուսանկարի հետ միասին:
Հակակառավարական խմբերը, այդ թվում՝ «Հոկտեմբերյան խորհուրդը», պահանջում են հոկտեմբերի 7-ի հարձակումների հանրային հետաքննություն:
Ի գիտություն, Իսրայելում խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 27-ին։