Լեհաստանի դպրոցում զինված անձը դանակահարել է յոթ մարդու
Լեհաստանի դպրոցներից մեկում զինված անձը դանակահարել է յոթ մարդու։ Reuters-ը, հղում անելով տեղական ոստիկանությանը, նույնպես հաղորդում է, որ հարձակվողը ձերբակալվել է։
«Ամենակարևոր տեղեկությունն այն է, որ իրավիճակը վերահսկողության տակ է», – ասել է Օստրոլեկա քաղաքի քաղաքապետը։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ 19-ամյա հարձակվողը նույն դպրոցի աշակերտ էր։
Հաղորդագրությունների համաձայն՝ վիրավորներից երկուսը ծանր վիճակում են։ Հայտնի է նաև, որ վիրավորների թվում կա մեկ ուսուցիչ։