Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Լյուքսեմբուրգի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահների հետ
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Լյուքսեմբուրգի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահների հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Լյուքսեմբուրգի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահների և խորհրդարանի անդամների հետ։

Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման և խորհրդարանական կապերի ակտիվացման ուղիները։

Շալվա Պապուաշվիլին նշել է, որ Վրաստանի համար հատկապես կարևոր են հարաբերությունները Լյուքսեմբուրգի հետ՝ որպես Հյուսիսատլանտյան դաշինքի և Եվրամիության հիմնադիր երկրներից մեկի։ Վրաստանի խորհրդարանի նախագահը Լյուքսեմբուրգից իր գործընկերներին տեղեկացրել է Եվրամիության 12 հանձնարարականների կատարման ընթացքի մասին։

Լյուքսեմբուրգյան կողմը պատրաստակամություն է հայտնել հետագա զարգացնելու երկկողմ և բազմակողմ հարաբերությունները Վրաստանի հետ և նշել, որ Լյուքսեմբուրգն աջակցում է Վրաստանի ջանքերին ԵՄ անդամակցության ճանապարհին։ Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում և Սևծովյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես նաև Վրաստանի տարանցիկ դերի և աշխարհաքաղաքական կարևորության աճին։

Խորհրդարանական պատվիրակության կազմում են պատգամավորներ Մակա Բոճորիշվիլին, Գիորգի Ամիլախվարին, Խատիա Ծիլոսանին, Ռիմա Բերաձեն, Էլգուջա Գոցիրիձեն և Խաթունա Սամնիձեն։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։