Շալվա Պապուաշվիլի. Վրաստանի և նրա եվրոպական նկրտումների նկատմամբ վերաբերմունքը դրական է, կարծում եմ՝ Նիդեռլանդներից աջակցություն կունենանք
Շալվա Պապուաշվիլի. Վրաստանի և նրա եվրոպական նկրտումների նկատմամբ վերաբերմունքը դրական է, կարծում եմ՝ Նիդեռլանդներից աջակցություն կունենանք

Նիդեռլանդներն այն երկրներից է, որն ունի կարևոր լծակներ և որոշիչ խոսք Եվրամիության ընդլայնման հարցում,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Ամփոփելով Նիդերլանդների Թագավորություն կատարած այցը՝ Պապուաշվիլին նշել է, որ Վրաստանի նկատմամբ տրամադրությունները դրական են։ Շալվա Պապուաշվիլին կարծում է, որ թեկնածուի կարգավիճակ տալու գործընթացում Վրաստանը կունենա Նիդեռլանդների աջակցությունը։

«Հատկապես ինտենսիվ այց ենք ունեցել Նիդեռլանդներ։ Մենք հանդիպեցինք ինչպես Նիդեռլանդների խորհրդարանի Վերին և Ստորին պալատների նախագահներին, այնպես էլ արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովների անդամներին։ Կլինգենդեյլ ինստիտուտում մենք նաև հանդիպում ունեցանք «Եվրոջուստ»-ի նախագահի հետ, որտեղ քննարկում ունեցանք Վրաստանի եվրոպական ապագայի վերաբերյալ։ Նիդեռլանդներն այն երկրներից է, որն ունի զգալի լծակներ և որոշիչ խոսք ԵՄ ընդլայնման հարցում։ Ուստի կարեւոր է խորհրդարանների սերտ կապը։

Բացի քաղաքական խորհրդարանական դիվանագիտությունից, այն, որ մենք իրականացնում ենք Եվրամիության «թվինինգ» նախագիծը, մեզ կապում է Նիդեռլանդների խորհրդարանի հետ։ Այս առումով էլ ունենք հատուկ համագործակցություն։ Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ Վրաստանի նկատմամբ դրական է տրամադրվածությունը՝ կապված նրա եվրոպական նկրտումների հետ։ Կարծում եմ՝ Հոլանդիայից աջակցություն կունենանք թեկնածուի կարգավիճակ տալու հարցում։ Ուստի կարծում եմ, որ այս այցը նույնպես կարևոր դեր խաղաց»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։

Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունն ավարտել է այցը Նիդերլանդների Թագավորություն և կմեկնի Լյուքսեմբուրգ։