Շալվա Պապուաշվիլի. 2023 թվականի տնտեսական ազատության ինդեքսում Վրաստանը զբաղեցնում է 35-րդ տեղը՝ այդպիսով առաջ անցնելով ԵՄ անդամ 11 երկրներից և բոլոր թեկնածու երկրներից
Շալվա Պապուաշվիլի. 2023 թվականի տնտեսական ազատության ինդեքսում Վրաստանը զբաղեցնում է 35-րդ տեղը՝ այդպիսով առաջ անցնելով ԵՄ անդամ 11 երկրներից և բոլոր թեկնածու երկրներից

Համաշխարհային վարկանիշային աղյուսակում Վրաստանը շարունակում է մնալ առաջատար դիրքերում, 2023 թվականի տնտեսական ազատության ինդեքսում Վրաստանը 35-րդ տեղում է, որով առաջ է անցել Եվրամիության 11 անդամ երկրներից և թեկնածու բոլոր երկրներից,- գրում է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին սոցցանցում:

«Ըստ հետազոտության, այլ պարամետրերի հետ մեկտեղ, արդարադատության արդյունավետության առումով Վրաստանն ունի համաշխարհային միջինից բարձր արդյունք։ Այս ուսումնասիրությունը, ինչպես նաև հունվարին Եվրահանձնաժողովի կողմից հրապարակված Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի վերջնական գնահատականները ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե որքան անարդար էր Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալուց հրաժարվելը»,- գրել է Պապուաշվիլին։