Շալվա Պապուաշվիլի․ «Amnesty International»-ի խարդախության ճանապարհին լինելն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ այն ներգրավվեց Սաակաշվիլիին արդարացի պատժից ազատելու արտաքին ապատեղեկատվական արշավում

18:54, 09.10.2026
Խարդախ ճանապարհով Սաակաշվիլիին արդարադատությունից փրկելու գործողությունը ձախողվեց, իսկ Amnesty International-ը երկար ժամանակով վաստակեց խարդախի անուն․ այս մասին սոցիալական ցանցում գրել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Նրա խոսքով՝ կազմակերպության խարդախ լինելը ի հայտ է եկել դեռևս 2023 թվականին՝ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ արված հայտարարություններով։
«Այն, որ Amnesty International-ը կանգնած էր խարդախության ճանապարհին, ի հայտ եկավ դեռևս 2023 թվականին, երբ այն ներգրավվեց Սաակաշվիլիին արդարացի պատժից ազատելու արտաքին ապատեղեկատվական արշավում։
Amnesty International-ի զրպարտչական հայտարարությունից ընդամենը մի քանի շաբաթ անց Ստրասբուրգի դատարանը սահմանեց, որ այն, ինչ պնդում էին այս կազմակերպությունը և Սաակաշվիլիի օտարերկրյա հովանավորները, խարդախ սուտ էր։ Ստրասբուրգի որոշմամբ՝ Սաակաշվիլիին ոչ միայն առողջական վիճակի պատճառով ազատ արձակում չէր անհրաժեշտ, այլև նույնիսկ այլ հիվանդանոց տեղափոխելու կարիք չկար։
Այս ամոթալի խարդախությունից կարճ ժամանակ անց աշխարհն իմացավ, որ հոգեվարքի մեջ գտնվող բռնապետը հրաշքով այլևս չմահացավ, հաղթահարեց կախեքսիան, բուժվեց դեմենցիայից և նույնիսկ զավակ ունեցավ։ Խարդախ ճանապարհով Սաակաշվիլիին արդարադատությունից փրկելու գործողությունը ձախողվեց, իսկ Amnesty International-ը երկար ժամանակով վաստակեց խարդախի անուն», — գրել է Պապուաշվիլին։
Ի գիտություն, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ «Amnesty International»-ը խարդախ կազմակերպություն է։

Նմանատիպ