Բենիամին Նեթանյահու. Միջազգային քրեական դատարանը դատարան չէ, սա քաղաքական մարմին է

22:07, 09.10.2026
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ողջունել է ԱՄՆ-ի կողմից Միջազգային քրեական դատարանի դեմ սահմանված պատժամիջոցները։
«Միջազգային քրեական դատարանը դատարան չէ։ Սա քաղաքական մարմին է, որը մահացու սպառնալիք է ներկայացնում ամբողջ աշխարհում օրինապահ ժողովրդավարությունների և ազգային ինքնիշխանության գաղափարի համար», — նշված է Իսրայելի վարչապետի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
Ի գիտություն՝ Միջազգային քրեական դատարանի նախկին դատավոր Նավի Փիլայիս Նոբելյան մրցանակ շնորհելուց հետո Դոնալդ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ սահմանեց Հաագայի դատարանի նկատմամբ։ «Ռոյթերսի» տեղեկություններով՝ Միջազգային քրեական դատարանի նկատմամբ Վաշինգտոնի բացասական վերաբերմունքի պատճառը Իսրայելի ներկայացուցիչների, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալման օրդերներն են։

Նմանատիպ