Ռուսաստանի նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում հակամարտության կարգավորումն ու տնտեսական համագործակցությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայում հակամարտության կարգավորումը և տնտեսական համագործակցությունը: Այս մասին տեղեկատվություն է տարածում Ռուսաստանի նախագահի աշխատակազմը:
«Քննարկվել են նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներ»,- նշված է հայտարարության մեջ:
Կրեմլի տեղեկացմամբ՝ պետությունների ղեկավարները հաստատել են նաև պայմանավորվածությունը՝ շարունակելու անձնական շփումները և համագործակցությունն իրենց աշխատակազմերի, հետախուզական ծառայությունների ու այլ գերատեսչությունների միջև:
Ռուսական կողմը հաստատել է պատրաստակամությունը՝ նավթ և նավթամթերք մատակարարելու ամերիկյան ու գլոբալ շուկաներին:
Մոսկվայում հայտարարում են, որ ռուսական դիզելային վառելիքի վաճառքի, մատակարարման, վերաբեռնման և իմպորտի հետ կապված բոլոր գործողությունները, այդ թվում՝ Միացյալ Նահանգներ ներկրումը, թույլատրված են մինչև ապրիլի 7-ը:
Ի գիտություն՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում գրել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ հաջող բանակցություններից հետո Ռուսաստանը ԱՄՆ-ին և գլոբալ շուկային կմատակարարի 1.8 միլիոն տոննա դիզելային վառելիք: