Շնորհակալություն ՊԱԾ-ի և ՆԳՆ-ի աշխատակիցներին, ում հերոսության և խիզախության շնորհիվ մենք խուսափեցինք մեծ աղետից. Կվիրիկաշվիլի
Շնորհակալություն ՊԱԾ-ի և ՆԳՆ-ի աշխատակիցներին, ում հերոսության և խիզախության շնորհիվ մենք խուսափեցինք մեծ աղետից. Կվիրիկաշվիլի

«Շնորհակալություն ՊԱԾ-ի և ՆԳՆ-ի աշխատակիցներին, ում հերոսության և խիզախության շնորհիվ մենք խուսափեցինք մեծ աղետից»,- այս հայտարարությունը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արել է Թբիլիսիի ռեֆերալ հիվանդանոցից դուրս գալու ժամանակ, ուր  այցելել էր վիրավորված իրավապահներին տեսակցելու նպատակով:

Վարչապետը միևնույն ժամանակ իր խոր ցավակցությունն է հայտնել զոհված հատուկ ջոկատայինի ընտանիքի անդամներին:

«Ցավոք ունենք զոհ, զոհվել է հատուկ նշանակության ջոկատի անդամ, ցանկանում եմ ցավակցություն հայտնել նրա ընտանիքի անդամներին: Նա իսկական հերոս է»,- ասել է վարչապետը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլորին, ով իր կյանքը չխնայելով ապահովել է բնակչության անվտանգությունը: