Վրաստանի կառավարության կարգադրությամբ, Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ողբերգության ժամանակ զոհվածների հիշատակը հարգելու նպատակով, օգոստոսի 25-ին Վրաստանում հայտարարվել է սգո օր:
Սգո օրվա կապակցությամբ պետական դրոշը իջեցվել է Վրաստանի կառավարության շենքից, խորհրդարանի, ներքին գործերի նախարարության և այլ վարչական շենքերից:
Պետական դրոշները իջեցվել են Վրաստանի ողջ տարածքում գտնվող վարչական շենքերից: