Սև ծովի տարածաշրջանը ՆԱՏՕ-ի համար ռազմավարական նշանակություն ունի. Յենս Ստոլտենբերգ
Սև ծովի տարածաշրջանը ՆԱՏՕ-ի համար ռազմավարական նշանակություն ունի. Յենս Ստոլտենբերգ

Սև ծովի տարածաշրջանը ՆԱՏՕ-ի համար ռազմավարական նշանակություն ունի,- այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Ըստ նրա, դա է պատճառը, որ դաշինքը ընդլայնում է իր ներկայությունը տարածաշրջանում ՝ ինչպես ցամաքում, այնպես էլ ծովում և օդային տարածքում: ՈՒժեղացված է պարեկությունը օդում, Սև ծովում ավելացված է ռազմանավերի ներկայությունը:

«Մենք անընդհատ գնահատում ենք մեր ներկայության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը»,- հայտարարել է գլխավոր քարտուղարը և նշել, որ դաշինքի անդամներից երեքը ՝ Ռումինիան, Բուլղարիան և Թուրքիան հենց Սև ծովի տարածաշրջանի երկրներ են: Նույն տարածաշրջանում են գտնվում նաև ՆԱՏՕ-ի երկու գործընկեր երկրները՝ Ուկրաինան և Վրաստանը, որոնց հետ դաշինքը սերտորեն համագործակցում է, անց է կացնում զորավարժություներ և օգնում նրանց:

Յենս Ստոլտենբերգը շեշտում է նաև այն հանգամանքը, որը պայմանավորել է ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության ամրապնդումը վերջին տարիներին, դա Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնազավթումն է: