Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին՝ ընտրություններում հաղթելու կապակցությամբ

Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին:

Սերժ Սարգսյանը Արմեն Սարգսյանին շնորհավորել է ընտրություններում հաղթելու կապակցությամբ և նրան մաղթել հաջողություն:

Արմեն Սարգսյանին որպես երկրի չորրորդ նախագահ է ընտրել Ազգային Ժողովը՝ մարտի 2-ին: 105 պատգամավորից նրան աջակցել է 90-ը, իսկ 10-ը դեմ է քվեարկել:

2015 թվականին Հայաստանում անցկացված հանրաքվեից հետո, սահմանադրությունում մտցվել է փոփոխություն և երկիրը կիսանախագահական կառավարությունից անցել է խորհրդարանականի, որը նշանակում է, որ նախագահի իրավասությունը թուլանում է, իսկ վարչապետինը՝ ավելանում: